Գաֆէսճեան արվեստի կենտրոնը երկրորդ անգամ Beeline-ին շնորհում է կորպորատիվ անդամակցություն:
Հանդիսավոր արարողության ժամանակ Կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին հանձնեց «Բարերար» մակարդակի կորպորատիվ անդամակցության վկայագիր` 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում մանկական ու երիտասարդականկրթական ծրագրերը հովանավորելու համար: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նաեւ հատուկ շնորհակալագիր հանձնեց Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությանը փոխարդյունավետ եւ երկարաժամկետ համագործակցության համար:
2016-2017թթ. ուսումնական տարվա ընթացքում Beeline-ի եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցության արդյունքում կենտրոնում իրականացվել է հինգ մանկապատանեկան եւ ընտանեկան կրթական ծրագիր, որոնց շրջանակներումկազմակերպվել է ավելի քան 100կրթականդասընթաց: Ընդհանուր առմամբ, ավելի քան 2300 դպրոցականներ եւ ընտանիքներ մասնակցել են կրթական ծրագրերին, իսկ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանըներգրավվել են նաեւ շուրջ 10 000 այցելուներ:
«Բարձր գնահատելով մեր գործընկեր Beeline-ի շարունակական հովանավորությունը եւ աջակցությունը Կենտրոնի կրթական ծրագրերին՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Beeline-ին երկրորդ անգամ շնորհում է կորպորատիվ անդամակցություն: Այս կերպ մենք ոչ միայն հայտնում ենք մեր երախտագիտությունն աջակցության համար, այլեւ մեր պատրաստակամությունը հետագա փոխշահավետ համագործակցությանը: Կորպորատիվ անդամակցությունը թույլ կտա ընկերության աշխատակիցներին արտոնյալ պայմաններով այցելել Կենտրոնի ցուցահանդեսները եւ միջոցառումները, նրանց կառաջարկվեն հատուկ հրավերներ եւ շրջայցեր, որոնք թույլ կտան մեր գործընկերոջ բիզնես-կյանքը հարստացնել արվեստի լիցքերով»,–ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։
«Թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել իմ եւ Ընկերության աշխատակիցների անունից կորպորատիվ անդամակցությանկարգավիճակին արժանանալու համար: 2011 թ.-ից ի վեր համագործակցում ենք Կենտրոնի հետ եւ երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ այստեղ պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան եւ այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: Հայաստանում Beeline-ի եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համատեղ իրականացված սոցիալական ծրագրերն ուղղված են երեխաների եւ նրանց ծնողների կյանքն ավելի լավ դարձնելուն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան եւ այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ. Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ–իՊատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների եւ այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների եւ տվյալների բազաների առցանց շտեմարանները։




























