Հայաստանի եւ Վրաստանի ազգային արխիվների միջեւ համագործակցության հարցերն են քննարկվել Թբիլիսիում  Վրաստանի ազգային արխիվի տնօրեն Թեոնա Իաշվիլին եւ նրա հայ գործընկեր Ամատունի Վիրաբյանը:

Հայկական կողմը, մասնավորապես, անհրաժեշտ է համարել վերականգնել 1997թ. ստորագրված պայմանագիրն` արխիվների միջեւ:

Թեոնա Իաշվիլին հյուրերին ծանոթացրել է Վրաստանի ազգային արխիվի նորամուծությունների հետ, որոնք նպատակ են հետապնդում ավելի լավ պաշտպանել փաստաթղթերը, բարելավել ենթակառուցվածքները, սպասարկել բնակչությանը եւ զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաները:

Հայկական պատվիրակության անդամները ծանոթացել են արխիվում պահպանվող փաստաթղթերի հետ, որոնք վերաբերել են հայ-վրացական հարաբերություններին եւ Հայաստանին: