Արցախում ծնելիության եւ բազմազավակության խթանման ծրագրերի շրջանակներում շարունակվում է 6 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար առանձնատների կառուցման գործընթացը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Ներկայումս 44 առանձնատուն կառուցման փուլում է, եւս 35-ը՝ կկառուցվի առաջիկայում: Դրան զուգահեռ, պետությունն իրականացնում է նաեւ բնակարանների գնում եւ տրամադրում` բազմազավակ ընտանիքներին»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: