Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչը հունիսի 11-ին անտառում ընկել եւ մահացել է: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, NEWS.am-ը տեղեկացավ Բերդավանի նախկին գյուղապետ Արարատ Գաբրիելյանից:

Բերդավանի 65-ամյա բնակիչը անտառ է գնացել, որպեսզի սունկ հավաքի, սակայն ընկել է զառիթափից, գլուխը դիպել է ծառի կոճղին եւ մահացել է: