C Seed ընկերությունը ներկայացրել է ամենամեծ 4К հեռուստացույցը, որի էկրանի անկյունագիծը 262 դյույմ է (6,5 մետր)։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով The Verge-ը։

Հեռուստացույցն ունի 10 ներդրված բարձրախոս։ Բացի այդ, C Seed 262-ն ունի պաշտպանիչ ծածկույթ, ինչպես նաեւ մեդիասերվեր։

Հեռուստացույցն արժե 540 հազար դոլար։ Այն կշռում է շուրջ 800 կգ։ Այդ պատճառով դրա տեղադրումը կարժենա 38,5 հազար դոլար։ Հեռուստացույցները վաճառքի կհանվեն այս ամառ։