Տաջիկստանը կողմ է հակամարտությունների կարգավորման բանակցային ուղուն։ Այս մասին Երեւանում հայտարարել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի ՌահմոնըԼ

Մտահոգություն հայտնելով առանձին երկրներում ու տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացների առիթով՝ Տաջիկստանի նախագահնա ասել է. «Առաջնորդվելով մեր խաղաղաստեղծ փորձով՝ մենք վճռական հանձնառություն ենք արտահայտում առկա հակասություններն ու հակամարտությունները ընդունված միջազգային նորմերի շրջանակում խաղաղ կարգավորելու սկզբունքներին։ Մեր համոզմամբ՝ բանակցություններն ամենակառուցողական ուղին են Լեռնային Ղարաբաղի նման բարդ խնդրի լուծման հարցում»։