Ալբինիզմով տառապող երկու ավստրալուհիներ հայտնի են դարձել Instagram-ի շնորհիվ։
Daily Mail-ի փոխանցմամբ՝ 12-ամյա Սեմի Մակկոմբեն ու 14-ամյա Լյուսի Կարփենթերը ծանոթացել էին ամառային ճամբարում մոտ վեց տարի առաջ ու անբաժան ընկերուհիներ դարձել։ Լյուսիի խոսքով, արտասովոր արտաքինի պատճառով իրեն մշտապես ծաղրում էին՝անվանելով «ուրվական», «կենդանի»։ Սակայն չնայած այդ բոլոր դժվարություններին՝ աղջիկները չեն հանձնվում ու ընդունում են իրենց այնպիսին, ինչպիսին կան։
«Մենք ալբինոսներ չենք, մենք մարդիկ ենք»,- ասում են նրանք։





























