Հայ օգնության միության (ՀՕՖ) անդամներն ու կազմակերպության համակիրներն ավելի քան 33 հազար դոլար են հավաքել Արցախի մանկապարտեզի համար:
Asbarez-ի փոխանցմամբ՝ միջոցներն ուղղվելու են Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզին:
Նախակրթարանի բացման հանդիսավոր արարողությունը կայանալու է 2017 թվականի սեպտեմբերի 6-ին:
Արցախի կառավարությունը նույնպես աջակցել է ծրագրին՝ մանկապարտեզի կառուցման համար հողատարածք հատկացնելով:





























