Արդարադատության նախարարությունում ոչ ոք հին կադրերի զտում չի իրականացնում։ Այս մասին հունիսի 15-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Նա հերքեց լուրերը, թե ազատվում է իր նախորդի՝ Արփինե Հովհաննիսյանի նշանակած կադրերից։

«Պաշտոնից իսկապես ազատվել է նախարարության գլխավոր հաշվապահը, սակայն այլ պատճառներով, որոնք կապ չունեն ղեկավարության փոխվելու հետ։ Կադրային զտում եւ նման ծրագրեր չկան»,- ընդգծեց Հարությունյանը։