Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունիսի 15-ին, ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին եւ  Հայաստանի ամերիկյան համալսարանի նախկին պատվավոր նախագահ, Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նախագահ Հարություն Արմենյանին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի եւ Արցախի պետական համալսարանի փոխգործակցությանը, Արցախի մայր բուհի շենքային պայմանների բարելավմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը պահանջված եւ կարեւոր է համարել Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: