Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 26-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:




























