Սովորական կոլտեյլների ձողիկները նյութ են դարձել ռոբոտ պատրաստելու համար։ Հարվարդի ինժեներները հենց այդ ձողիկների օգնությամբ են ստեղծել իրենց արտռոբոտներին, գրում է N+1 պորտալը։

Արթռոբոտները շարժման մեջ են դրվում պնեւմատիկայի օգնությամբ՝ ուռչող պղպջակը պատասխանատու է հոդերի ճկման համար, իսկ ելման դիրք ձողիկը վերադառնում է ռեզինի օգնությամբ։ Նման ռոբոտները կարող են քայլել միջատների նման, իսկ դրանց թեթեւությունը թույլ է տալիս թեք լանջեր բարձրանալ ու նույնիսկ լողալ։ Բացի դրանից արթռոբոտների չափերը կարելի է փոխել՝ ավելի մեծ տրամաչափով ձողիկներ գործածելով։