iPhone 8 –ը անլար լիցքավորման հնարավորություն ու ջրակայուն կորպուս կունենա։ Այս մասին պատմել է Ռոբերտ Խվանը, հնդկական Wistron ընկերության ղեկավարը, որը զբաղվելու է նոր iPhone-ների արտադրությամբ, հայտնում է «ՌԳ»-ն։

 Nikkei Asian Review-ը գրում է, որ խոսքը 5,5-դյույմանոց մոդելների մասին է։ Դեռեւս չհաստատված տեղեկություններով, Apple –ը մտադիր է ներկայացնել նաեւ էկրանի ավելի փոքր ու ավելի մեծ անկյունագծով մոդելներ։

Խվանի խոսքով, անլար լիցքավորումն ու ջրակայունությունը լրացուցիչ փորձարկումների անցկացում են պահանջելու, ինչը ազդելու է նաեւ սարքերի հավաքման ու արտադրության գործընթացի վրա։