Եվրագոտու երկրների կառավարություններն ու Եվրոպայի Կենտրոնական բանկը համոզում են Պորտուգալիային՝ աջակցություն խնդրել եվրոպական հիմնադրամից, որը վարկեր է տալիս ճգնաժամի հաղթահարման համար: Reuters-ի փոխանցմամբ, նման օգնություն ավելի վաղ ցուցաբերվել էր Իռլանդիային եւ Հունաստանին:

ԵՄ ներկայացուցիչները կարծում են, որ աջակցությունն անհրաժեշտ է ոչ այնքան Պորտուգալիային, որքան հարեւան Իսպանիային, որի ներդրողները լուրջ ներդրումներ են արել Պորտուգալիայում: Պարտքի ֆինանսավորման խնդիրների պատճառով նրանք կարող են զանգվածաբար սնանկանալ:

Միեւնույն ժամանակ Գերմանիայի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ չի պատրաստվում ստիպել Պորտուգալիային: