Նոյեմբերի 25-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 19-ամյա Տաթեւիկ Պ.-ն՝ հայտնելով, որ նոյեմբերի 24-ին, ժամը 22.00-ին, ոմն Վիտալիկ եւ Արթուր, Կոմիտասի պողոտայում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից իրեն խաբեությամբ տարել են Գրիբոյեդովի փողոցի 2 շենքի թիվ 4 բնակարան, դանակի սպառնալիքով զրկել ազատությունից եւ վերցրել մոտը եղած նոր փոշեկուլը: Աղջիկը, քիչ անց օգտվելով նրանց անուշադրությունից, փախել է:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 25-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները Գրիբոյեդովի փողոցի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել 28-ամյա Վիկտոր Է.-ին եւ 21-ամյա Արթուր Բ.-ին, որոնք խոստովանել են կատարածը:

Դանակը եւ փոշեկուլն առգրավված են, կատարվում է նախաքննություն: