WannaCry շորթիչ վիրուսի զանգվածային կիբերհարձակման հետեւում կանգնած են ԿԺԴՀ-ի հաքերները։ Նրանք Հյուսիսային Կորեայի կառավարության հետ կապված Lazarus խմբի անդամներ են։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Ազգային կիբերանվտանգության կենտրոնի աղբյուրին (NCSC), որը գլխավորում է միջազգային հետաքննությունը։
Մի քանի օր առաջ նման հայտարարությամբ հանդես են եկել ԱՄՆ հատուկ ծառայությունները։ Այժմ այդ խմբավորումը միջազգային հետաքննության գլխավոր կասկածյալն է։
Lazarus խմբավորումը, որը հայտնի է նաեւ Hidden Cobra եւ Guradians of the Peace անվանումներով, բավական ճանաչված է։ Արեւմուտքում համարում են, որ այն կապված է հյուսիսկորեական հետախուզության կիբերստորաբաժանման՝ Bureau 121-ի հետ։





























