Facebook-ը մտադիր է արհեստական ինտելեկտ օգտագործել՝ փորձելով սոցկայքերում պայքարել ահաբեկչության դեմ, հաղորդում է SkyNews-ը։
Ընկերությունը հայտարարել է, որ արհեստական ինտելեկտը կօգտագործվի ահաբեկչական կոնտենտը գտնելու եւ ջնջելու նպատակով մինչ այն հասանելի կդառնա այլ օգտատերերին։ Այդ տեխնոլոգիան նման է մանկական պոռնոգրական նյութերն արգելափակող տեխնոլոգիային, սակայն հաշվի է առնվում, որ արհեստական ինտելեկտը չի կարող հասկանալ կոնտենի եւ լեզվական բոլոր նրբությունները։ Սոցկայքը նաեւ մարդկային վերահսկողության կարիք ունի։
Որոշումը կայացվել է ահաբեկչական քարոզչության տարածումը ու սոցկայքը ահաբեկիչների կողմից նոր համախոհներ գտնելու համար որպես հարթակ օգտագործումը կանխելու բազմաթիվ կոչերից հետո։





























