Կիպրոսում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության նախավերջին օրը հանդես եկան նաեւ 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային տղամարդիկ:

Հայաստանը ներկայացրեց Արամ Անդրիկյանը, որը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ եւ գրավեց չորրորդ տեղը, սակայն հրում վարժությունում պատվիրած 192 կգ-ոց ծանրաձողը բարձրացնել չկարողացավ եւ զրո ստացավ:

Հաղթող դարձավ ռուսաստանցի Վլադիմիր Ուշակովը` երկամարտի 356 կգ արդյունքով: