Google ընկերությունը կարող է ավելի քան 1 մլրդ եվրոյով տուգանվել ԵՄ-ի կողմից ՝ շուկայում իր գերակա դիրքը չարաշահելու համար, հայտնում է The Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Առաջիկա շաբաթներին Բրյուսելը կարող է ընկերությանը մեղադրել նրանում, որ Google-ն օգտագործում է օնլայն որոնման դաշտում իր մենաշնորհը՝ իր սեփական Google Shopping ծառայության օգտին։

Գործին լավատեղյակ երկու աղբյուրների խոսքով՝ տուգանքի գումարը կարող է գերազանցել 1 մլրդ եվրոն։

Եվրահանձնաժողովն ու Google –ը հրաժարվել են մեկնաբանություններից։