Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նոյեմբերի 26-ին խորհրդակցություն է անցկացրել Աստանայում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի հետ կապված, հաղորդում է «Կազինինֆորմ» գործակալությունը` հղում անելով երկրի ղեկավարի մամուլի գրասենյակին:
Խորհրդակցության ժամանակ Նազարբաեւին զեկուցել են գագաթաժողովի շրջականեկներում տեղի ունենալիք բոլոր միջոցառումներին Աստանայի պատրաստվածության մասին:
Խորհրդակցությանը մասնակցել են երկրի վարչապետ Քարիմ Մասիմովը, պետնախարար-ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը, նախագահի աշխատակազմի ղեկավար Ասլան Մուսինը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Տաժինը, նախագահի խորհրդական Նուրլան Երմեկբեկովը:




























