ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) նոյեմբերի 26-ին Երեւանից վերադարձել են Բաքու: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Երեւանից Բաքու վերադառնալու նպատակն է Ադրբեջանի իշխանություններին տեղեկացնել իրենց երեւանյան բանակցությունների արդյունքների մասին:

Ֆրանսիացի համանախագահ Ֆասիեն Երեւանից վերադարձել է ոչ թե Բաքու, այլ` Փարիզ: Ֆրանսիայի իշխանություններին ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների մասին տեղեկացնելուց հետո նա մյուս երկու համանախագահների հետ նոյեմբերի 29-ին կժամանի Աստանա` ԵԱՀԿ գագաթաժողովին մասնակցելու նպատակով:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գագաթաժողովը կկայանա դեկտեմբերի 1-2-ին` Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: