Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության նախավերջին օրը Հայաստանը նվաճեց երկու մեդալ: Հռիփսիմե Խուրշուդյանի ոսկե ելույթից հետո 94 կգ քաշայինների պայքարում երրորդ տեղը գրավեց Աղվան Մելիքյանը, որը մինչեւ 23 տարեկանների պայքարում առաջ թողեց մոլդովացի Անատոլի Կիրիկուին եւ ուկրաինացի Արտյոմ Իվանովին: Մելիքյանը երկամարտում հավաքեց 376 կգ (171+205):

Կիրիկուին ու Իվանովը երկամարտում ցույց տվեցին նույն արդյունքը` 379 կգ: Անձնական ավելի թեթեւ քաշի շնորհիվ հաղթող դարձավ մոլդովացի ծանրորդը:

Պետք է նշել, որ կրտսեր տարիքային խմբում հաղթող դարձած լիտվացի Աուրիմաս Դիձաբալիսը երկամարտում 390 կգ արդյունք գրանցեց: