Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի  քարտուղար  Սաիդ Ջալիլիի հետ եւ քննարկել Իրանի միջաւոկային ծրագիրը:

Զրույցի ընթացքում, որը կայացել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ հիմնական բանակցող Ջալիլիի նախաձեռնությամբ, կողմերը քննարկել են Թեհրանի եւ միջնորդների  «վեցնյակ» հետ հետագա բանակցությունները:

Ջալիլին ու Դավուօղլուն կարծիքներ են փոխանակել ԵՄ արտաքին հարցերի եւ քաղաքական անվտանգության հարցերով  գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ այդ բանակցությունների տեղի, վայրի, ամսաթվի եւ ընթացակարգի շուրջ:
Միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) 2003-ից ՄԱԳԱՏԵ-ի հետ համատեղ փորձում են հասնել նրան, որ Իրանը դադարեցնի ուրանի հարստացումը, մտածելով, որ դա միջուկային զենք ստեղծելու սպառնալիք ունի իր մեջ: