5000 օդային օձեր են երկինք բաց թողել Դանիայում։ Ֆանյո կղզու երկնքում անհոգ սավառնում են կետեր, ութոտնուկներ, արջեր ու այլ զարմանալի արարածներ։ Իսկ դա նշանակում է, որ Դանիայում մեկնարկել է օդային օձերի միջազգային փառատոնը, հայտնում է NTDTV-ը։

Կղզում հավաքվել են մասնակիցներ աշխարհի բոլոր անկյուններից։ Նրանք երկինք են բաց թողել մոտ 5000 տարբեր մոդելներ։

Փառատոնի կազմակերպիչն է գերմանացի էնտուզիաստ Վոլֆգանգ Շիմելպֆեննինգը։

Ֆանյոն Յուտլանդիա թերակղզու ափի մոտ, որտեղ փչում է համապատասխան քամի, իսկ հսկայական լողափին բոլորի համար տեղ կա։

Փառատոնի մասնակիցներն ասում են, որ Ֆանյոն իրոք իդեալական հարմար է օդային օձեր բաց թողնելու համար։

Փառատոն են բերել ամենատարբեր տեսակի օդային օձեր։Դև միանգամից հասկանալի է դառնում, թե դրանք որ երկրից են։

Օդային օձերի փառատոնը Ֆանյոյում առաջին անգամ անցել է 1985-ին։ Ներկա միջոցառումը կտեւի ավելի քան երկու շաբաթ։