Երկրի ղեկավարը ընդգծել է, որ նման հանցագործություններն անպատիժ չեն մնալու։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է հանրապետության արևելյան սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել տիրող իրավիճակին և ծառայության ընթացքին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զորամասերից մեկում հրամկազմի հետ հրավիրված խորհրդակցության ժամանակ Նախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին՝ դրանք որակելով որպես ահաբեկչություն և միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։

Երկրի ղեկավարը ընդգծել է, որ նման հանցագործություններն անպատիժ չեն մնալու։

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: