Ամերիկացի գիտնականներ Լուիս Անքորդոքին, Սուսաննա Վեբերը, Խորխե Սորիանոն ապացուցել են, որ Ծիր Կաթինում այլմոլորակային քաղաքակրթություն գոյություն ունի։ Ավելին, այն ունակ է կապ հաստատել երկրաբնակների հետ, փոխանցում է Lenta-ն։

Մասնագետները վերափոխել են Դրեյքի հավասարումը։ Այն հավասարում է, որի մի կողմում գտնվում են յոթ արտադրյալներ, մյուս կողմում՝ ոչ երկրային քաղաքակրթությունների թիվը։

Մասնագետները ցույց են տվել, որ Գալակտիկայի սահմաններում, այսինքն՝ Արեգակից տասը կիլոպարսեկ հեռավորությամբ, ինչը համեմատելի է Ծիր Կաթինի սկավառակի շառավղի հետ, առնվազն մեկ այլմոլորակային քաղաքակրթություն գոյություն ունի, որը տիրապետում է Երկրի հետ հաղորդակցության միջոցներին։

Ըստ գիտնականների՝ մոլորակների թիվը, որտեղ քաղաքակրթություն գոյություն ունի, կապված է երկնային մարմինների ծնվելու հետ, որոնք մայր աստղի շուրջ են։ Իսկ կյանքի գոյությանը կարող են սպառնալ հզոր գամմա-ժայթքումները։