Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս: Այս մասին Բաքվում լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան  Մուհհամեդ Բահիր Բահրամին:

Դեսպանն ընդգծել է, որ Իրանի նախագահ Մահմուդ  Ահմադինեժադի Բաքու այցի ընթացքում Ադրբեջանի եւ Իրանի ԱԳ նախարարների՝ Էլմար Մամեդյարովի եւ Մանուչեհր Մոթաքիի  միջեւ  համաձանություն է ձեռք բերվել նման հանդիպում կազմակերպել Թեհրանում: Մասնավորապես, դեսպանը հաստատել է, որ տնտեսական գոտու ստեղծման մասին հարցի քննարկումը տեղի է ունենալու Նախիջեւանի, Իրանի եւ Թուրքիայի սահմաների հատման կետում:

«Սակայն ամենակարեւորն այն է, որ երեք երկրների ԱԳ նախարարները քննարկելու են շատ կարեւոր հարցեր՝ կապված տարածաշրջանային անվտանգության հետ, ինչպես նաեւ միջազգային հարցեր»,-նշել է Բահրամին: