Deep Root Analytics ընկերությունը համացանցում է տեղադրել ամերիկացի 198 մլն ընտրողների տվյալները։ Դրան ուշադրություն են դարձրել UpGuard կիբերռիսկերի վերլուծությամբ զբաղվող ընկերության աշխատակիցները, գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Hill-ը։
Հասանելի են դարձել ընտրողնրի անունները, նրանց ծննդյան օրերը, հասցեները, հեռախոսահամարները։ Տեղեկությունը տեղադրվել է Amazon-ի սերվերներից մեկում։ Տվյալների ծավալը 1,1 տերաբայթ է։ Բազան ներբեռնելու համար մասնագետներին երեք օր է անհրաժեշտ եղել։
Deep Root Analytics-ի համահիմնադիր Ալեքս Լանդրին հաստատել է ընտրողների գաղտնի տվյալների արտահոսքը եւ հայտարարել, որ ընկերությունը «պատասխանատվություն է կրում ստեղծված իրադրության համար»։





























