Մոտ օրերս Իրան աշխատանքային այց կկատարի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Թուրքմենստանի նախագահը  կմասնակցի Իրանի  «Խանգերան-Սանգբաստ» գազատարի շահագործման արարողությանը, որը կմիանա միջպետական գազատար ցանցին:

Նոր գազատարը միանալու է Թուրքմենստանի «Դովլեթաբադ-Սերախս-Խանգերան» գազատարին, որը գործի է դրվել 2010 հունվարին: Ընդհանուր առմամբ, սա արդեն երկրորդ գիծն է, որով թուրքմենական գազ է մատակարարվում  Իրան, նախորդը`«Քորփեջե-Քուրտ-Քուին» ստեղծվել է 1996 թվականին` Թուրքմենստանի  արեւմուտքում:

Նախագծերի համաձայն` նոր եւ գոյություն ունեցող գծերը թույլ կտան մեծացնել Թուրքմենստանից Իրան մատակարարվող  գազը` հասցնելով այն մինչեւ  20 մլրդ-ի: