Իրանը մինչեւ 20 տոկոս հարստացված ավելի քան 35 կգ ուրան է արտադրել։ Այս մասին հայտարարել է Իրանի Միջուկային էներգիայի հարցերով կազմակերպության  ղեկավար Ալի Աqբար Սալեհին։

Սալեհին նաեւ հայտնել է, որ Իրանում կարող են ամսական մինչեւ 3 կգ բարձր հարստացված ուրան արտադրել։

«Եթե պետք լինի, մենք կարող ենք շաբաթական մինչեւ 5 կգ բարձր հարստացված ուրան արտադրել, սակայն առայժմ դրա անհրաժեշտությունը չկա»,- ասել է նա։

Անցած շաբաթվա վերջին Սալեհին հայտնել էր մինչեւ 20 տոկոս հարստացված 30 կգ ուրանի արտադրության մասին։ Օգոստոսի ավարտին նա ասել էր, որ Իրանն ունի 25 կգ բարձր հարստացված ուրանային վառելիք։