Ադրբեջանի գործողություններն ահաբեկչական են, ոչ թե ռազմական: Հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հայաստանի խորհրդարանի նախկինն պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Նրա խոսքով, երբ մի պետություն փորձում է վախի մթնոլորտն օգտագործել քաղաքական նպատակներով, դա ահաբեկչություն է: «Ցավոք, բոլոր երաշխիքները, որոնք կային նախկինում, այսօր չեն գործում: Կողմերը ժամանակին պայմանավորվել էին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, բայց աշխարհում կան նաեւ այլ պետություններ, որոնք չեն հարգում նման պարտավորությունները: Ադրբեջանն այլեւս միայնակ քաղաքականություն չի վարում, ակտիվորեն համագործակցում է Թուրքիայի հետ՝ չհաշված այն պետությունները, որոնք Ադրբեջանին բարդ զենք են վաճառում եւ մասնագետներ ուղարկում՝ այդ սպառազինությունը ճիշտ կիրառելու համար»,- նշեց Իգիթյանը:

Նա հավելեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի նպատակը խաղաղություն հաստատելն էր, բայց անցյալ տարվա ապրիլյան պատերազմով Ադրբեջանը խաչ քաշեց այդ աշխատանքի վրա: