Ստամբուլի Մալթեփեի շրջանում տեղակայված գործարաններից մեկում հունիսի 20-ին պայթյուն է որոտացել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Մալթեփեի շրջանում լվացքի փոշի արտադրող մի գործարանում դեռեւս անհայտ պատճառով պայթյուն է որոտացել։

Պայթյունի հետեւանքով գործարանի դիմացով անցնող երկու քաղաքացիներ են վիրավորվել։