Բրիտանական Bristol Robotics Lab ընկերությունը սմարթֆոնների լիցքավորման արտասովոր ձեւ է մտածել, գրում է Inforeactor-ը։
Ընկերության մասնագետները սովորել են մեզը էլեկտրական հոսանքի վերածելու ձեւը։ Փորձի համար նրանք մի քանի ցիլինդրիկ տարաներ լցրել են հատուկ միկրոօրգանիզմներով, որոնք ներծծված են մեզի ու կոյուղաջրերի մեջ պարունակվող տարրերով, իսկ դրանք էլ իրենց հերթին արտադրել են էլեկտրոններ, որոնցով հնարավոր է էլեկտրատեխնիկա լիցքավորել։
Ընկերությունում համարում են, որ ապագայում կարելի է այդ արտասովոր ձևով լիցքավորել նաեւ նոութբուքերը, պլանշետները ու սմարթֆոնները։





























