Սեւ ծովը պետք է դարձնել «կանաչ»՝ կրճատելով ջերմոցային  գազերի արտանետումները։ Այս մասին Սալոնիկում հայտարարել են Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների ԱԳ նախարարները։

«Մեր երկրները պետք է աշխատեն Սեւ ծովի կրած կլիմայական բացասական փոփոխությունների դեմ»,- ասված է կազմակերպության հռչակագրում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ սեւծովյան տարածաշրջանը պետք է «մաքուր էներգետիկայի օրինակ» դառնա եւ օգտագործվեն շրջակա միջավայրն ավելի քիչ աղտոտող տեխնոլոգիաներ։

Հռչակագիրը ստորագրել են Ալբանիան, Ադրբեջանը, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան։