ԱՄՆ-ում ծննդյան տոների «շոփինգի» սկիզբը, որը հայտնի է որպես «սեւ հինգշաբթի», ցույց տվեց, խանութներն ավելի զգույշ զեղչեր են անում, քան նախորդ տարի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ամենազանգվածային առեւտրային Macy's ցանցն արդեն 84-րդ անգամ իր «տաք» առեւտրային սեզոնը բացել է Գոհաբանության օրը: Այն համարվում է ամենատարածված բրենդներից մեկը եւ միջին ամերիկացու սպառողական երազանքի մարմնավորումը: «Սեւ հինգշաբթի» օրը առաջարկել էր 25 տոկոս զեղչ հագուստի, կոշիկի եւ մենցաղի առարկաների համար: Միայն մի քանի ապրանքների վրա էր տարածվում 40 տոկոսանոց զեղչը: Այս տարի այցելուների քանակը 50 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, այն դեպքում, երբ նախորդ տարի զեղչը հասնում էր 50 տոկոսի:
Conference Board վերլոծական խմբի կողմից 5 հազար տնային տնտեսուհիների շրջանում անցկացրած հարցումների համաձայն, ամերիկյան միջին ընտանիքը մտադիր է այս սեզոնին ծախսել 384 դոլար, ինչը փոքր ինչ քիչ է նախորդ տարվա նույն ցուցանիշից (390 դոլար):
Ամերիկացիները ավելի քան 40 տոկոսն ասել է, որ ծննդյան տոների նվերներ է գնելու ինտերնետի միջոցով, իսկ ամենաշատ նշված նվերը եղել է գիրքը, երկրորդ տեղում խաղալիքն է:



























