Մոսկվայի հյուսիսում ադրբեջանցի գործարար է սպանվել: Նոյեմբերի 26-ին Պետրովսկո-Ռազոմովսկայա պլատֆորմի վրա, գլխի հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու դիակ:
Պարզվել է , որ նա ունեցել է համակարգիչների եւ բբջային հեռախոսների կրպակ:
Գործարարի մարմինը հայտնաբերել է նրա գործընկերը, ով 10 րոպեով հեռացել էր սեփական գործերով, իսկ վերադառնալիս հայտնաբերել է ընկերոջը սպանված:
Դեպքի վայրում հայտնաբերվել է պարկուճ: Գողացվել է 30 բջջային հեռախոս եւ մեկ նոթբուկ:



























