Եվրոպայի ամենահայտնի հեռուստատեսային շոուի նոր գործադիր պրոդյուսեր է դարձել նորվեգական NRK հեռուստաալիքի գործադիր պրոդյուսեր Յոն Օլա Սանդը: Այս մասին նոյեմբերի 27-ին հայտնել է Եվրոպական հեռարձակողների միության մամուլի ծառայությունը: «Եվրատեսիլի» նոր ղեկավարն իր պարտականությունների կատարմանը կանցնի արդեն 2011 թվականի հունվարի 1-ից:
«Եվրատեսիլ» մրցույթների գործադիր պրոդյուսերի պաշտոնում նորգեգացի Յոն Օլա Սանդը կփոխարինի շվեդ Սբանտե Ստոկսելիուսին, ով 8 տարվա ընթացքում գլխավորել է եվրոպական հեռարձակման միության ամենահայտնի նախագծերը` սկսած 2003 թվականներին:
Վերջին «Եվրատեսիլը» Սվանտե Ստոկսելիուսի գլխավորությամբ եղել է Մինսկում անցկացված մանկական «Եվրատեսիլ-2010»-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Ստոկսելիուսը, «այսօր «Եվրատեսիլը» վերածվել է մեծ հեռուստատեսային զվարճալի շոուի: Մոսկվայում եւ Օսլոյում հաջողությունից հետո ես որոշեցի, որ ժամանակն է հեռանալ եւ ճանապարհ տալ այլ մասնագետների, որոնք մրցույթը նոր մակարդակի կբարձրացնեն»,- ասել է նա:



























