Օրերս Մոսկվայի ակումբներից մեկում A-STUDIO խումբը PLOV-party անվամբ բարեկամական երեկո է կազմակերպել։

Աստղային հյուրերը, այդ թվում՝ Անիտա Ցոյը, Թիմուր Ռոդրիգեսը, Իրակլին, Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ հետ, Մաշա Մալինովսկայան, «Ֆաբրիկա» խումբը եւ Օլգա Բուզովան նախապես զգուշացվել են՝ «այդ երեկո՝ ոչ մի դիետա»: Երաժիշտները նրանց հյուրասիրել են իսկական ուզբեկական փլավով եւ առաջարկել են զուգահեռ դիտել Fashion Girl երգի նոր տեսահոլովակը։

Կեսգիշերին հյուրերը A-STUDIO-ի երաժիշտների հետ բեմ են բարձրացել։

Գարիկ Մարտիրոսյանը Թոփուրիայի հետ երգել է Garota de Ipanema-ն, որը նրանք երգել էին «Պրոժեկտոր պէրիսխիլտոն» ծրագրի ժամանակ։

Խմբի մեներգչուհի Քետի Թոփուրիան երեկոյի գլխավոր աստղն է եղել։ Երգչուհին հյուրերին ծանոթացրել է մոր հետ։ Նշենք, որ Քետիի հայրը «օրենքով գող» Անդրո Թոփուրիան էր, ով կաթվածից Մարի Էլի գաղութներից մեկում վախճանվել էր սեպտեմբերի 22-ին: