YouTube-ի տարվա լավագույն գովազդային տեսահոլովակի մրցույթի հաղթող է ճանաչվել բրիտանական սոցիալական գովազդը` Ad of the Year-ը: Այն ուղղված է ավտոմեքենաների սեփականատերերի կողմից անվտանգության գոտիների օգտագործման կարեւորությանը:
Կարճ (1,5 րոպե), բայց բովանդակալից տեսահոլովակում ոչ մի խոսք չի հնչում: Գուցե հաղթանակի հարցում նշանակություն է ունեցել հենց այն, որ բազմազգ, շուրջ 12 միլիոնանոց հանդիսատեսի համար, ովքեր դիտել են այդ տեսահոլովակը, զգացմունքների լեզուն ավելի հասկանալի ու ընկալելի է եղել:
Հնարավոր է, այս հոլովակին հաղթանակ է բերել այն փաստը, որ գովազդ պատրաստողներն չեն օգտագործել արյունալի ավտովթարների կադրեր, գրում է rwr.ru-ն:



























