75-ամյա դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոն Անդրեյ Մալախովի «Թող խոսեն» թոք-շոուի ժամանակ խոստովանել է, որ սիրահարված է:
Մադոննայի, Դեմի Մուրի, Ալլա Պուգաչովայի, Նադեժդա Բաբկինայի նման, ովքեր նախընտրում են իրենցից փոքր տարիքի տղամարդկանց, նա սիրահարվել է 35-ամյա մի երիտասարդի:
Գուրչենկոյի ընտրյալը գեղեցկադեմ ֆոտոլուսանկարիչ եւ դիզայներ Ասլան Ահմադովն է: Նա ծնունդով Բաքվից է եւ ինչ-որ բանով նման է Մադոննայի ընտրյալին` բրազիլացի թոփ-մոդել Իսուս Լուսին:
«Այո, ես սիրահարված եմ: Դու գիտե՞ս Ասլանին: Ես սիրահարված եմ նրան: Դու գիտե՞ս, թե նա ինձ ինչպես է գրկում. Ամուր-ամուր…»:
Դերասանուհին համարձակվել է հրապարակայնորեն խոստովանել` բոլորովին մոռանալով այն փաստը, որ նա պաշտոնապես դեռեւս ամուսնացած է: Լյուդմիլա Մարկովնան օրինական ամուսնության մեջ է Սերգեյ Սենինի հետ: Նրանք դեռեւս միասին են ապրում մեկ տանիքի ներքո, թեեւ շշուկներ կան, որ Սենինին ավելի հաճախ տեսնում են այլ կանանց ընկերակցությամբ:





























