Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին այցելել է Մարտակերտի եւ Ասկերանի շրջաններ:

Մարտակերտ քաղաքում նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

շրջվարչակազմի պատասխանատուների հետ: Քննարկվել են շրջանում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ գյուղատնտեսության, շինարարության, ենթակառուցվածքների եւ մշակույթի ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:

Այնուհետեւ նախագահն Ասկերան շրջկենտրոնում հրավիրել է խորհրդակցություն՝ Ասկերանի եւ

Մարտունու շրջաններում կարկտահարության հետեւանքով տուժած գյուղացիներին օգնություն տրամադրելու հարցերի շուրջ:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նախանշված ծրագրերը ժամանակին եւ բարձր որակով իրականացնելու եւ առկա խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: