Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր՝ հունիսի 22-ին, Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հռետորական հարց ուղղեց ընդդիմադիր «Ելք» խմբակցությանը:
«Ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ով կլինի վարչապետը: Ձեր մոտեցումները դրանից հետո փոխվելո՞ւ են, Արտակ Զեյնալյանը սոցիալիստ- պահպանողական է դառնալո՞ւ, համբերեք 9 ամիս, հարցեր չեն լինի»,- ասաց նա:
Աղվան Վարդանյանի բնորոշմամբ, Կառավարության այս ծրագրի իրականացման ընթացքում էլ խանգարողներ լինելու են. «Անցյալի անցքերից մտնել փորձողներ լինելու են, քաղաքական կյանքի սեւ խոռոչը ինքնաբավարարմամբ հինգ տարի էլ ոչինչ չի ծնելու»:
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը նախօրեին վարչապետի ելույթից հետո հայտարարել էր, որ տպավորություն է, որ 2018թ.-ի ապրիլից հետո երկրի ղեկավարը լինելու է Սերժ Սարգսյանը, ոչ թե Կարեն Կարապետյանը:











