Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մարդիկ դուրս են եկել փողոց եւ բողոքում են Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարության վարած քաղաքականությունըց: Ակցիայի կազմակերպիչը «Աշխատանքի համընդհանուր իտալական կոնֆեդերացիա» արհմիությունն է:
Բողոքի մասնակցիների շարքում են արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչները, գործազուրկները, պետական առողջապահական համակարգի աշխատակիցները, ինչպես նաեւ ուսանողները:
Նախնական հաշվարկներով, ընդհանուր առմամբ, փողոց է դուրս եկել ավելի քան 200 հազար մարդ: Նրանք երկու մասին են բաժանվել եւ քաղաքի տարբեր մասերից երթով եկել ու միացել իրար Սան Ջովանի հրապարակում:
Եթե կառավարությունը ականջալուր չլինի ցուցարարների պահանջներին եւ չսկսի պայքար ճգնաժամի դեմ, կազմակերպիչները խոստանում են համընդհանուր գործադուլ կազմակերպել, հաղորդում է Lenta.ru-ն:





























