Հայաստանի խորհրդարանն այսօր՝ հունիսի 22-ին, 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության ներկայացրած 2017-2022 թվականների ծրագիրը։

Կառավարության ծրագրին կողմ քվեարկեցին ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները. դեմ էին «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները:

 

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ԱԺ ընտրություններից հետո նշանակվել է նոր կառավարություն, որը ներկայացրել է առաջիկա 5 տարիների իր ծրագիրը:

2018 թվականի ապրիլին, երբ դադարեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, ըստ Սահմանադրության, պետք է ձեւավորվի նոր կառավարություն: