Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետնախարար-ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւի հետ, որի ժամանակ քննարկել է դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի նախապատրաստության ընթացքն ու նրա բովանդակությունը:
Երկու երկրների ԱԳՆ ղեկավարներն «ընդգծել են այդ հանդիպման հաջող եւ արդյունավետ անցկացման կարեւորությունը, կոնկրետ որոշումների ընդունումը, որոնք կորոշակիացնեն ԵԱՀԿ հետագա զարգացման հեռանկարները եւ իրական ներդրում կունենան ԵԱՀԿ տարածքում անվտանգության եւ համագործակցության հասնելու գործում»:
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե արդյոք, ԵԱՀԿ գագաթաժողովում կայանալո՞ւ է ԼՂ խնդրի քննարկում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:





























