Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը նոյեմբերի 28-ի երեկոյան աշխատանքային այցով կժամանի Երեւան:
Նա հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր:





























