Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը մշտապես Ռուսաստանի ԱԳՆ-ի օրակարգում է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման մշտապես Ռուսաստանի ԱԳ նախարարության ջանքերի օրակարգում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաեւ ռուսական դիրքորոշումը»,- ասել է Մ. Զախարովան:





























