Վերջին ժամանակներս Ադրբեջանի Սամուխի շրջանում գրանցվել է ընտանի թռչունների զանգվածային սատկլու դեպքեր: Հիմնականում սատկում են հավերը, սակայն ֆերմերները չեն շտապում դիմել անասնաբուժական վարչություն: Սատկած հավերին կա՜մ նետում են աղբամանների մեջ, կա՜մ թաղում են հողում:

Հավերի սատկելու փաստը հաստատել է նաեւ Սամուխի անասնաբուժական վարչության պետ Մուրվեթ Բաղիրովը:

«ՄԻնչ օրս ոչ ոք չի դիմել մեր վարչություն՝ ընտանի թռչունների սատկելու հետ կապված: Նրանց սատկելու պատճառ կարող է լինել «Նյուկասլա» հիվանդությունը: Այդ հիվանդության մասին նախազգուշացնելու համար Պետական անասնաբուժական վարչությունը հատկացրել է 126 հազար դոզա պատվաստամիջոց: Մայիս-հունիս ամիսներին գյուղերում պատվաստումներ են կատարվել: Կապված վերջին շրջանում հավերի սատկելու փաստի հետ, վարչությունը կրկին հավերից արյան անալիզներ կվերցնի»,- ասել է Բաղիրովը:

Նա նաեւ նշել է, որ թռչունները գտնվում են հակասանիտարական վիճակում եւ սնվում ծառերից ընկած խուրմայով, ինչն էլ հենց կարող է հիվանդության պատճառ լինել:

Նշենք, որ «Նյուկասլա» հիվանդությունը թռչունների շրջանում շատ արագ է տարածվում: