Հայտնի վրացի դերասանուհի եւ հաղորդավարուհի Շորենա Բեգաշվիլին, ով  ճանաչում է ձեռք բերել բազմաթիվ անգամ էրոտիկ նկարահանումների մասնակցելու շնորհիվ, տուգանվել է 200 լարիով (շուրջ 113 դոլար): Տուգանքի համար հիմնավորումը  եղել է հեռուստատեսությամբ սյուժեի ցուցադրումը, որտեղ Բեգաշվիլին ուղղաթիռից տեղեկատվական թռուցիկներ է դուրս նետում: Այս արարքը գնահատվել է որպես շրջակա միջավայրի աղտոտում:

Ինչպես գրում է Georgia Times-ը, Շորենա Բեգաշվիլին հայտնի է էրոտիկ ֆիլմերում եւ Playboy ամսագրի վրացական թողարկման նկարահանումներին իր մասնակցությամբ: Նա նաեւ հեռեւստատեսությամբ վարում է «Գիշերը Շորենայի հետ» (ռուսական «սեքս Անֆիսա Չեխովայի հետ» հաղորդման վրացական տարբերակը) հաղորդումը: