Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 15-րդ տուրում Մանչեսթեր Յունայթեդը սեփական ստադիոնում 7:1 հաշվով ջախջախեց Բլեքբեռնին: Բացառիկ արդյունավետությամբ աչքի ընկավ բուլղարացի Դիմիտար Բերբատովը, որը դարձավ հինգ գոլերի հեղինակ` կրկնելով անգլիական Պրեմյեր լիգայի ռեկորդը:

Նրանից բացի գնդակ խփեցին նաեւ Պակ Չժի Սունը եւ Նանին:

Հյուրերի հեղինակության գնդակն արդեն 7:0 հաշվի ժամանակ խփեց Սամբան: